Ապրիլի 21-ին ժամը` 14:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին Ասկերանի շրջանի բնակիչ, 23 տարեկան Ն. Ա.-ն վարելով «ՄԱԶ-5551» մակնիշի ավտոմեքենան, շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորններ՝ Ասկերանի շրջանի բնակիչներ, 58 տարեկան Կ. Մ.-ն, 22 տարեկան Ա. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»։ Այս մասին ասվում է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել տրանսպորտային միջոցի արգելակման համակարգի խափանումը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: