Մեծ Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը:

«Օքսֆորդից մի խումբ գիտնականների ես կփոխանցեմ 20 միլիոն ֆունտ ստերլինգ, կամավորներին և փորձարկումներին մասնակցողներին կարվեն պատվաստումներ, որոնք մշակվել են հենց այդ ինստիտուտում: Մեկնարկը կտրվի հինգշաբթի»,-ասել է նախարարը:

Կառավարությունը մտադիր է, ընդհանուր առմամբ, այդ մասնագետներին հատկացնել 43 մլիոն ֆունտ ստերլինգ:

«Սա դեռ փրկության հույս չէ: Մենք դեռ չգիտեք, թե արդյոք պատվաստանյութը կլինի արդյունավետ այդ ինֆեկցիայի դեմ պայքարում: Մենք պետք է երկու գլխավոր հարցի պատասխան ստանանք՝ որքանո՞վ է այն անվտանգ և պատվաստանյութի ներարկումն ի՞նչ կողմնակի էֆեկտներով կարող է ուղեկցվել»,-նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը:

Նշվում է, որ վարակի տարածման դեմ պայքարի կարևոր քայլերից է առավելագույն լայն շրջանակի թեստավորումը: Հաջորդը վարակի պաշտպանության համար նախատեսված միջոցների կիրառումն է, մասնավորապես՝ դիմակներ կրելը:




Լրահոս