Մեր իշխանություններն արտաքին ուժերի ձեռքին դարձել են խամաճիկ․ Կարեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանրապես համարում եմ ՝ նման բանակցություններն անիմաստ են։  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին՝ կապված ԼՂ հիմնախնդրի փուլային լուծմանը:

«Մենք ունենք անկախության հռչակագիր և պետք է իրականացնենք այնտեղ նշված երկրի վերամիավորումը։ Բայց քանի որ մենք չենք իրականացնում վերամիավորումը, արատքին ուժերը մեզ հետ խաղում են։ Ինչպես խախտեց Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հիմա նույնը շարունակվում է։ Այսինքն նահանջելով անկախության հռչակագրից՝ նրանք դառնում են խամաճիկ արտաքին ուժերի ձեռքերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարեն Վարդանյանի խոսքով՝ մեր ժողովուրդը բացարձակ պետականության հետ որևէ աղերս չունի, և այս փաստը թույլ է տալիս արտաքին ուժերին մեզ իրենց ձեռքում խամաճիկ դարձնել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս