
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 21-ին այցելել է
հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել առօրյա ծառայության կազմակերպմանը և
ընթացող վերանորոգման աշխատանքներին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել
սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու
բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին,
առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
ԶՈւ ԳՇ պետը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական հերթապահության
արդյունավետության բարձրացման վերաբերյալ և խրախուսել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած
զինծառայողներին: