Ռոբին վան Պերսին պատմել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է 2012 թվականին իր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին։

«Ինձ նոր պայմանագիր չեն առաջարկել։ Կարող եմ երդվել իմ երեխաներով, որ դա է ճիշտ ։ Եթե ինչ-որ մեկը ապացուցի հակառակը, պատրաստ եմ նրան վճարել 1 մլն ֆունտ: «Արսենալի» ղեկավարությունը որոշել էր ինձ պայմանագիր չառաջարկել ։ Բազմաթիվ խոսակցություններից հետո պարզ դարձավ, որ մենք տարբեր տեսակետներ ունենք ակումբի ապագայի վերաբերյալ: Ես պատրաստել էի 7 կետից բաղկացած ծրագիր, որը, իմ կարծիքով, կօգներ «Արսենալին» մրցակցել լավագույն թիմերի հետ ։ Գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հավանություն չտվեց դրանցից որեւէ մեկին: Հաշվի առնելով դա եւ այն, որ ինձ նոր պայմանագիր չառաջարկեցին` ես հասկացա, որ պետք է առաջ շարժվել»,- վան Պերսիի խոսքը մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ հոլոնդացի հարձակվողը «Զինագործների» գույններն է պաշտպանել 2004-ից 2012 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս