Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի
22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի
մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15
րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։
Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք
հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով
Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից:
Տեղեկացնում ենք նաև, որ բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն
մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan
Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին ևս մեր քաղաքացիները հնարավորություն
ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ և մատչելի փոխադրամիջոցից:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: