Հայտնի է` UFC 249 մրցաշարի անցկացման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված UFC 249 մրցաշարը տեղի կունենա մայիսի 9-ին, հայտնում է MMA Fighting-ը: Դեռեւս պարզ չէ` որտեղ է կայանալու մրցաշարը, սակայն ամենահավանական վայրը Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքն է:

Հիշեցնենք, որ մրցաշարը պետք է կայանար ապրիլի 18-ին: Օրվա գլխավոր մենամարտում մրցելու են ամերիկացի խառնամարտիկներ Տոնի Ֆերգյուսոնն ու Ջաստին Գետջին, ովքեր խաղարկելու են UFC թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչումը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս