Կան մարդիկ, ովքեր շատ ավելին կարող են անել իրենց պաշտոնում, քան հիմա անում են․ Հրաչյա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», և եկել է նրանց զտելու ժամանակը :

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռևս շատ են, ինչպես ինքը ձևակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռևս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։

Սակայն այստեղ կարևոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում ևս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նաև մինչև հեղափոխությունը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

«Կան մարդիկ ովքեր շատ ավելին կարող են անել իրենց պաշտոնում, քան հիմա անում են, և դա բոլորիս համար էլ տեսանելի է, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել»,-ամփոփ պատասխանեց իմքայլական պատգամավորը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս