Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթն Արցախում չի կայանալու՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները. այս մասին հայտնում են Արցախի պարետատնից։
«Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ… Արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու:
Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից»,- նշված է հայտարարության մեջ: