ԱՀԿ-ն ձախողել է իր հիմնական պարտականությունը և պետք է հաշվետու լինի դրա համար. Դոնալդ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբյուրը՝ www.wsj.com

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տրամադրվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը հնարավոր է փշուր-փշուր անի կազմակերպության առաջնորդների հավակնությունները, որոնք ինչպես հարկն է չէին գնահատում Ամերիկայի աջակցությունը: Մինչ ԱՄՆ-ն հետաքննում է կորոնավիրուսի կանխարգելման հարցում կազմակերպության ձախողումները, Սպիտակ Տունը կարող է միանշանակ ընդգծել այն ուղիները, որոնց հետևելով ԱՀԿ-ն կարող է վերականգնել Ամերիկայի վստահությունը:

«ԱՀԿ-ն ձախողել է իր հիմնական պարտականությունը և պետք է հաշվետու լինի դրա համար», – նշել է նախագահ Թրամփը, ով ժամանակավորապես դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը 60-90 օրով: Նա հավելել է, որ եթե կազմակերպությունը կատարեր իր աշխատանքը, «կփրկեր հազարավոր կյանքեր և կկանխեր համաշխարհային տնտեսական ճգնաժամը». և սա չափազանցություն չէ:

Ճգնաժամի հենց սկզբից, ԱՀԿ առաջնորդները թույլ տվեցին, որ քաղաքական նկատառումներն ազդեն հանրային առողջապահության վերաբերյալ խորհրդատվության վրա, որը պետք է իրականում անկողմնակալ լիներ: Մասնավորապես, ճանապարհորդելու արգելքները ավելի վաղ հայտարարելու և «միջազգային մակարդակով հանրային առողջապահության արտակարգ դրություն» հայտարարելու որոշումներին ընդդիմանալը ճակատագրական էին: Կասկածելի տվյալներ տրամադրող և երկրում ճշմարտությունը պատմող անձանց պատժող Պեկինից ավելի մեծ թափանցիկություն պահանջելու փոխարեն ԱՀԿ-ի պաշտոնյաներն ուղղակի որպես բացարձակ ճշմարտություն ընդունեցին չինական պնդումները:

Աշխարհին անհրաժեշտ է իրավազոր համաշխարհային կառույց, որը կապահովի հանրային առողջապահության ոլորտում ճիշտ խորհրդատվություն և կհամակարգի միջազգային մակարդակով համաճարակների բռնկման դեմ պայքարը: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն վերջին տասնամյակների ընթացքում շեղել է իր ուշադրությունն իր սկզբնական առաքելությունից. կազմակերպությունը գումարներ է ծախսում՝ աջակցելով կառավարությունների կողմից ղեկավարվող առողջապահական համակարգերի ստեղծմանը և հարձակումներ գործելով ծխախոտային կազմակերպությունների վրա:

Կորոնավիրուսային համաճարակը բացահայտել է կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակների հայտարարումը քաղաքականացնելու գործընթացը, մինչդեռ դրա օտարումը այնպիսի պատասխանատու ազգություններից, ինչպիսին է, օրինակ, Թայվանը, խաթարում է կազմակերպության համաշխարհային առաքելության իրականացումը:

Դեմոկրատներն ու լրատվամիջոցները մեղադրում են պրն. Թրամփին՝ նշելով, որ նա փորձում է շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման հարցում իր Վարչակազմի թույլ տված սխալներից՝ մեղադրանքներ ներկայացնելով ԱՀԿ-ին: Սպիտակ Տունը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք հրապարակայնացման են ենթարկվել, այնուամենայնիվ, դա չի արդարացնում Միացյալ Ազգերի Կազմակերպությանը: Կարելի է քննադատել ԱՄՆ նախագահին առանց ԱՀԿ-ն ու Չինաստանի Կոմունիստական Կուսակցությանը դրա նվիրումը պաշտպանելու:

Ավելի խելամիտ հարց է այն, թե պանդեմիայի ամենաթեժ պահին ֆինանսավորման դադարեցումն ավելի դրական, թե բացասական ազդեցություն կուենա: Որոշ գնահատակներով, ԱՀԿ-ի բյուջեի միայն 15%-ն է ուղղված կորոնավիորսային համաճարակի կանխարգելմանը: Այն բանից հետո, երբ Բժիշկ Թեդրոսը հերքեց պրն. Թրամփի քննադատությունն անցած շաբաթ, ֆինանսավորման դադարեցումը կարող է կազմակերպության ղեկավարների ուշադրությունը կենտրոնացնել առանց տվյալ պահին աշխատանքը վտանգի ենթարկելու:

Կա նաև հեղինակության հարց: Նախագահը չի կարող մշտապես դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն առանց Կոնգրեսի համաձայնության, իսկ Վարչակազմը ստիպված կլինի աշխատել Կոնգրեսի հետ ԱՄՆ-ի հետագա ներդրումները հիմնավորելու համար: Սակայն Սպիտակ Տունը գտնում է, որ կարող է օրինական հիմունքներով ուղղորդել նախկինում տրամադրված գումարները ԱՀԿ-ից դրա հետ կապված այլ նպատականերով:

Անհանգստության մեկ այլ առիթ է այն, որ Չինաստանը կուժեղացնի ԱՀԿ-ում իր գերիշխանությունը եթե ԱՄՆ-ը նվազեցնի ֆինանսական ներդրումները: Այնուամենայնիվ, ԱՀԿ հայտարարություններն այժմ հաճախ համապատասխանեցվում են Չինաստանի կարծիքին, ահա թե ինչու են չինական քարոզչամեքենայի լրատվամիջոցներն այն անընդհատ գովազդում: Չնայած՝ այն դեպքում, երբ Չինաստանի կողմից հավանության արժանացած գլխավոր տնօրենը քննադատում է Վաշինգտոնն ու գովերքում Պեկինը, էլ ի՞նչ ազդեցության կորստի մասին է խոսքը:

Երկուշաբթի օրը բժիշկ Թեդրոսը վստահություն հայտնեց, որ պրն. Թրամփը չի իրականացնի իր ֆինանսական սպառնալիքը. Թեդրոսի վստահությունն այս դեպքում տեղին չէ, քանի որ այդ մասին հայտարարություններ արվել էին համաճարակի սկզբում: ԱՄՆ-ի կողմից ֆինանսկան աջակցության վերականգնման մեկ այլ պայման կարող է հանդիսանալ կազմակերպության գլխավոր տնօրենի հրաժարականը:




Լրահոս