ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միայն երկու պատգամավոր են ներկայացրել անձնական երաշխավորություն՝ հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500 000-ական դրամ: Այդ պատգամավորներն են Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը։
Նշենք, որ վաղը ապրիլի 23-ին ընդհանուր վերաքննիչ բողոքի քննություն է նշանակված, որին էլ միացվել է միջնորդության քննությունը, բայց փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու քննարկումն ավելի շուտ կատարվի:
Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։
Նաիրա Հովհաննիսյան