Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ապօրինություններ են կատարվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։ Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։




Լրահոս