Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ պարետատունը Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի ակումբներին թույլատրել է ապրիլի 23-ից վերսկսել մարզումները: Այդ առիթով հայկական ակումբի ներկայացուցիչները կորոնավիրուսի թեստեր են հանձնել:
Հայտնի է` Բարձրագույն խմբի ակումբներից «Ուրարտուի»,«Նոայի», «Արարատի» «Փյունիկի» եւ «Լոռիի» ֆուտբոլիստների ու աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի պատասխաննորը: Վանաձորյան ակումբի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ թիմի բոլոր ներկայացուցիչների հանձնած թեստերը բացասական են եղել:
Նշվում է, որ ախտահանվել է նաեւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:
Բացասական են եղել նաեւ վերը նշած մյուս ակումբների ներկայացուցիչների հանձնած թեստերը:
Հիշեցնենք, որ 1 շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Բարձագույն խմբի, Առաջին խմբի եւ VBET Հայաստանի գավաթի խաղարկության վերսկսման հարցը: Հավանական ժամկետներն են մայիսի երկրորդ կեսն ու հունիսի սկիզբը` կախված Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարծումից:
Էդմոն Մարտիրոսյան