ԱՀԿ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հերքում են. ֆուտբոլային միջոցառումները չեն հետաձգվի մինչեւ 2021 թվականի ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը հերքել է այն լուրերը, որի համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ` ապրիլի 21-ին ՈՒԵՖԱ-ի եւ կառույցի 55 անդամ ասոցիացիաների միջեւ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում առաջարկել է ֆուտբոլային միջոցառումները հետաձգել մինչեւ 2021 թվականի ավարտը, հաղորդում է The Independent-ը: Նման հայտարաչությամբ է հանդես եկել նաեւ ԱՀԿ-ն եւ տարածված լուրերը համարել կեղծ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած տեսակոնֆերանսի ըբթացքում ՈՒԵՖԱ-ն լիգաներին հորդորել է ավարտին հասցնել մրցաշրջանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս