«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի աստղերի, որոնք ծնունդով Արցախից են: Նրանց հաջողվել է ամուր հաստատվել իրենց ոլորտում, վայելել սեր ու հարգանք հանդիսատեսի կողմից: Այս աստղերից շատերը տարբեր առիթով շեշտում են իրենց՝ արցախցի լինելը եւ նշում, որ հպարտանում են դրանով:
Անդրե
Երգիչ Անդրեն ծնվել է Ստեփանակերտում: 6 տարեկանից նա հաճախել է Ստեփանակերտի Կոմիտասիանվան երաժշտականդպրոցի դաշնամուրի դասընթացների: Երեք տարի սովորելուց հետո գրել է առաջին՝ «Աղոթք» երգը` նվիրված Աստծուն: Արցախյան պատերազմի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում: Անդրեն երգել է «Ղարաբաղ» փոփ-ջազային խմբում, որի հետ շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններում եւ Արցախում: Եվ երբ Անդրեն սկսել է հանդես գալ Հայաստանի երգի պետական թատրոնում, այդ ժամանակահատվածից էլ ամուր կապ է հաստատել մայրաքաղաքի հետ: Մեկ անգամ չէ, որ Անդրեն պատմել է, թե իր համար որքան դժվար է եղել մանկությունն անցկացնել պատերազմական շրջանում, որքան խոչընդոտներ է ստիպված եղել հաղթահարել, ինչպես է անցել իր կյանքը սահմանից հնչող կրակոցների ներքո:
Ռազմիկ Ամյան
Երգիչ Ռազմիկ Ամյանը եւս ծնվել է Ստեփանակերտում: 1999-ին ավարտել է տեղի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Հետագայում արդեն կապ է հաստատել Երեւանի հետ, սովորել է մայրաքաղաքի երաժշտական դպրոցներից մեկում, մասնակցել է երաժշտական մրցույթների, փառատոնների, սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հասել է մի շարք հաջողությունների եւ վերջնականապես հաստատվել Երեւանում:
Վարդան Բադալյան
Երգիչ Վարդան Բադալյանը եւս ծնունդով Ստեփանակերտից է: Նա սովորել է տեղի ֆիզմաթ դպրոցում, այնուհետեւ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Հետո արդեն Վարդանը ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ զուգահեռ գրանցելով մի շարք հաջողություններ՝ հաստատվել է Երեւանում, ամրապնդել է իր դիրքերը հայկական երգարվեստում:
Թամարա Պետրոսյան
Դերասանուհին ծնվել է Ստեփանակերտում: Ավարտել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժինը: «Չեմ կարողասել,որ ավարտեցի եւ անմիջապես որոշեցի տեղափոխվել Երեւան, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Նարեկ Դուրյանը «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչեւ Երեւանում բեմադրելը որոշել էր բարեգործական ակցիա անել եւ Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը: Ես դեռ սովորում էի համալսարանում, նաեւ մի քանի տարի երգում էի «Արցախի ձայն» նախագծում: Քանի որ ներկայացումը շատ երաժշտական է, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող են երգել, եւ նա եկավ «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու»,- մի առիթով պատմել է դերասանուհին: Հետագայում, արդեն, կապվելով մայրաքաղաքային կյանքին, Թամարան «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» եւ այլ հեռուստատեսային եւ կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ ստացավ՝ դառնալով մեր ամենապահանջված դերասանուհիներից մեկը:
Գայա Արզումանյան
«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգչուհին եւս ծնվել է Արցախում: Նա 2005-2008 թթ.-ին երգել է «Արցախի ձայն»-ը նախագծում: Առհասարակ, Գայան հաճախակի է շեշտում իր՝ արցախցի լինելումասին, նշում է, որ հպարտ է դրանով: Ի դեպ, նա մի առիթով ասել է, որ իր ընտրյալը անպայման պետք է լինի արցախցի, քանի որ արցախցի տղամարդիկ «դուխով» են, կնամեծար եւ մարդկային:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
«ՆՈՐՄԵՐԸ ՉՊԱՀԵԼԸ ԷԳՈԻԶՄԻ ՆՇԱՆ Է»
Դերասանուհի Անի Լուպեն Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության շրջանակում ինքնամեկուսացել է եւ այս օրերին զբաղվում է ֆիլմեր դիտելով, ու, որքան էլ տարօրինակ է, կորեերենի ուսուցմամբ: «Միշտ հետաքրքրվել եմ կորեացիների լեզվով, սակայն այն ուսումանսիրելու ժամանակ չեմ ունեցել: Հիմա լավագույն առիթն է ընձեռվել, օնլայն դասընթացներ եմ անցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է նախընտրելի ֆիլմին, Անի Լուպեն խոստովանեց, որ «La casa de papel» սերիալի ազդեցության ներքո է, եւ արդեն սերիալի երկրպագուների բանակում է: «Իսկապես լավ, էմոցիոնալ ֆիլմ է, այս ընթացքում նաեւ կորեական ֆիլմեր եմ դիտում»,- ասաց նա:
Դերասանուհին խոսեց նաեւ ինքնամեկուսացման պայմաններում մեր քաղաքացիների կազմակերպվածության մակարդակի մասին: «Ըստ իս՝ բոլոր երկրներում էլ հասարակության մի հատված չի ենթարկվում սահմանված նորմերին, մեզ մոտ էլ կա այդ հատվածը: Ինքս նախընտրում եմ պահել բոլոր նորմերը: Այս պայմաններում դա ոչ միայն պետք է, այլեւ պարտադիր է. մենք միայն ինքներս մեզ համար չենք պատասխանատու, այլեւ կողքինների: Նորմերը չպահելը էգոիզմի նշան է: Նրանք, ովքեր ասում են, թե վիրուսը վտանգավոր չէ, ինքնախաբեությամբ են զբաղված. թերեւս դա էլ ինքնապաշտպանական բնազդ է, դրա մի դրսեւորում: Գուցե ուզում են խոսքերով թեթեւացնել իրավիճակը: Ես հավատացյալ մարդ եմ, վստահում եմ Աստծուն, եւ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»,- եզրափակեց Անի Լուպեն:
Նշենք, որ Հայաստանում, ապրիլի 20-ի տվյալներով, կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1339-ի, գրանցվել է մահվան եւս երկու դեպք. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: Կենտրոնի պաշտոնական կայքում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 35-ով եւ հասել 580-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 13 հազար 373 է:
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՅՈՒՎԵ»
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական «Ինտերին», հնարավոր է՝ կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում». հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը 70մլն եվրոյի դիմաց ձեռք կբերի Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ապա հարձակվողին կփոխարինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Միրալեմ Պյանիչի եւ Ալեքս Սանդրոյի հետ։ Անձամբ Իկարդին ցանկանում է վերադառնալ Իտալիա, բայց ոչ «Ինտեր», որովհետեւ «ներաձուրիները» հետաքրքրված չեն արգենտինացի հարձակվողի ծառայություններով եւ ցանկանում են վերջնականապես բաժանվել նրանից։ «Յուվենտուսը» Իկարդիով վաղուց է հետաքրքրված եւ դեմ չէ ֆուտբոլիստին թուրինյան ճամբար բերելուն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ծեր Սինյորան» ցանկանում է վաճառել Միրալեմ Պյանիչի եւ Ալեքս Սանդրոյի տրանսֆերները։
ԲԼԱՏԵՐԻ «11»-Ը
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը «ԼջՉպրՑՌÿ»-ին տված հարցազրույցում կազմել է Եվրոպայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Բլատերի «11»-ի մեջ է ընդգրկվել նաեւ Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հետ Բլատերը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չի պահպանում: Խորհրդանշական հավաքականի գլխավոր մարզիչ ՖԻՖԱ-ի նախկին նախագահը ընտրել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին բոսս Վիսենտե դել Բոսկեին: Բլատերի կազմած խորհրդանշական թիմն ունի հետեւյալ տեսքը` Լեւ Յաշին, Պաոլո Մալդինի, Ֆրանց Բեկենբաուեր, Ժերար Պիկե, Յոհան Կրույֆ, Բոբի Մուր, Զինեդին Զիդան, Ֆերենց Պուշկաշ, Կրիշտիանու Ռոնալդու, Ուվե Զիլեր, Մարկո վան Բաստեն:
ՉԵՖԵՐԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ ֆուտբոլը շուտով կվերադառնա, սակայն առանց հանդիսկանների: «Այս պարագայում գլխավորը խաղալն է, եւ մենք, ամենայն հավանականությամբ, կխաղանք դատարկ տրիբունաներում։ Այսպիսի ծանր ժամանակներում ֆուտբոլը նույնիսկ այդ պայմաններում երջանկություն կբերի։ Մրցաշրջանը ավարտին չհասցնելը սարսափելի կլինի լիգաների եւ ակումբների համար։ Այն ավարտին հասցնելու համար մենք տեղափոխեցինք ԵՎՐՈ-ն։ Միանշանակ հնարավոր կլինի անցկացնել առաջնությունները եւ եվրագավաթները միաժամանակ»,- ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն։ Ալեքսանդր Չեֆերինը նաեւ նշել է, որ ֆուտբոլիստների ու երկրպագուների առողջությունը շարունակում է կառույցի համար լինել առաջնային, բայց մրցաշրջանը վերսկսելու տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱն