Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի անժամանակ վախճանի մասին:

Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար:

Ասո Թավիթյանը կրթական ու մշակութային հավակնոտ նախաձեռնությունների միջոցով հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պետականաշինության մեջ: Հեղինակավոր Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում կրթվելու և մասնագիտապես կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր ստեղծել հարյուրավոր ապագա առաջնորդների համար, որոնք այսօր արդեն կարևոր դիրքերում ծառայում են մեր պետությանը:

Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին: Նրա անցած ուղին, կատարած գործերն ու կերպարը միշտ կոգեշնչի մեզ:




Լրահոս