ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի շարք սահմանափակումներ հանվեցին. Պարետատան նոր որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ ՀՀ տարածքում ազատ տեղաշարժի եւ տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Տիգրան Ավինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը եւ վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաեւ առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի եւ հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս