Մադրիդի «Ռեալը» պատրաատ է բաժանվել թիմի 2 աստղային ֆուտբոլիստներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյից եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչից, հաղորդում է Sport-ը: Մարսելոն կորցրել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունն ու մեկնարկային կազմում տեղը զիջել է Ֆերլան Մենդիին:

Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Լուկա Մոդրիչն էլ իր հերթին մեկնարկային կազմում իր տեղը պարտվել է ուրուգվայցի երիտասարդ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: Խորվաթի պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է մյուս տարվա հունիսին եւ այդ պատճառով «Ռեալի» ղեկավարությունը Մոդրիչի տրանսֆերը ցանկանում է վաճառել այս ամռանը` ֆինանսական շահույթ ստանալու նպատակով:
Մոդրիչի հաջորդ հավանական կանգառը Միլանի «Ինտեր»-ն է:

Լուկան Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման ` դառնալով 3 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մարսելոն Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում «Արքայական ակումբի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ եւ դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս