Արդեն մի քանի շաբաթ է, ինչ կառավարության նիստերի ժամանակ կառավարության անդամները փոխել են իրենց մշտական տեղը, և իրարից սոցիալական հեռավորություն են պահում:
Մասնավորապես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրեթե մեկուսացված է կառավարության մյուս անդամներից: Այն տեղում, որտեղ այժմ նստում է Արսեն Թորոսյանը, նախքան կորոնավիրուսի տարածումը զբաղեցնում էին ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Իսկ ահա ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանապետ Արման Սարգսյանի տեղը: Վերջիններս նույնպես, արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղափոխվել են` պահպանելով սոցիալական հեռավորություն: