Վարդենիս համայնքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանի եւ ԱԻՆ փրկարարական ծառայության համատեղ միջոցներով ապրիլի 17-ին ախտահանվել են քաղաքի բազմաբնակարան շենքերը, անհատ քաղաքացիների բնակարանները, պետական կառույցները, առողջապահական հաստատությունները, կենտրոնական փողոցները։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ, համայնքում իրականացվում է ամենօրյա ախտահանում։