
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արտուշ Միրաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ․ նոյեմբերի 30-ից լինելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, քրեակատարողական հիմնարկի շենքում կատարած արարքի համար, պատժելու նպատակով, մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ նրան պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ։