Վարդենիսցիներն ահազանգում են․ ինչն է անհանգստացնում մեկուսացված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման նոր օջախը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքն է, որի մուտքն ու ելքը երեկվանից փակ է։ Երբեմնի աշխույժ և եռանդուն քաղաքը գրեթե ամբողջությամբ վերածվել է ամայի տարածքի։

Եվ ահա, ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ, վերջիններս մեզ հետ զրույցում մտահոգություն են հայտնում այն մասին, որ վիրուսով պայմանավորված վարակակիրներին տեղափոխել են Երևան՝ համապատասխան բժշկակական կենտրոններ, իսկ նրանց հետ շփված քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում, և այս ամենից օգտվելով` քաղաքացինները մտահոգվում են, որ հանցագործները, առիթն օգտագործելով, բնակարաններից գողություններ կկատարեն։

Քաղաքացիների ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ բնակիչներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ոստիկանությունը սահմանելու է ուժեղացված հսկողություն նման դեպքերը հնարավորինս կանխելու համար։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սասնոսյանի վերջին տվյալներով կորոնավիուսով հաստատված դեպքերը 47-ն են, և ուշագրավն այն է, որ դեռևս հայտնի չէ վարակի տարածման առաջին աղբյուրը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս