Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի լուրջ համալրումներ կատարել, հաղորդում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի` «Կաչաղակները» դիտարկում են ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանին եւ իտալական «Նապոլիի» առաջատար Դրիս Մերտենսին թիմ հրավիրելու տարբերակները:
Այս ֆուտբոլիստների պայմանագրերը իրենց ակումբների հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ փաստը «Նյուքասլի» ղեկավարությանը ստիպում է հավատալ, որ վերը նշած 3 աստղային ֆուտբոլիատների տեղափոխությունն այդքան էլ անհավանական չէ, սակայն ակումբում գիտակցում են, որ բանակցությունները հեշտ ընթացք չեն ունենալու:
Հիշեցնենք, որ Աբգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլ Յունայթեդը» 29 տուրերից հետո վաստակել է 35 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
Էդմոն Մարտիրոսյան