Շարունակելով մեր մարզային նկարահանումները՝ այս անգամ եղանք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում՝ պարզելու համար արտակարգ դրության պայմաններում բնակիչները ինչպես են անցկացնում իրենց առօրյան:
Զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի հետ, ով նշեց, որ գյուղի մուտքի մոտ համայնքի աշխատողները ամենօրյա հերթապահություն են անցկացնում, և հատուկ տեխնիկայի միջոցով ախտահանում են գյուղի փողոցները: Գյուղում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան, բայց կան մեկուսացվածներ, ովքեր եկել են արտերկրից և գտնվում են համայնքի և բժշկուհու ամենօրյա հսկողության տակ:
Զրուցեցինք նաև բնակիչների հետ, ովքեր դժգոհություն հայտնեցին գյուղվարկերից, բնակիչների մեծամասնությունը դիմել են բանկերին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան,
Գեղարքունիքի մարզ
Կարմիրգյուղ համայնք