
Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ օրն է՝ սահմանափակումներ են գործում։ Մասնավորապես, փակ է քաղաքի մուտքերն ու ելքերը եւ խսիտ հսկողություն է, քանի որ քաղաքը համարվում է կորոնավիրուսի վարակման նոր օջախ։ Երեկ մարզպետ Գնել Սանոսյանի կողմից հրապարակված տվյալների համաձայն, վարակակիրների թիվը 47-ն էր, սակայն թիվը դեռ ավելանալու է՝ հաշվի առնելով մեկուսացվածների, թեստավորվողների թիվը։
Երեկվանից քաղաքում աշխատում են միայն դեղատներն ու մթերային խանութները, մարդիկ իրենց տներում ինքնամեկուսացած են եւ քաղաքի շարժը դադարել է։