Ստեփան Ծատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ

Աշխատանքային փորձ

2020թ․ հունվարից-ապրիլ
«Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն

2017-2019թթ.
«ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն

2017- 2019թթ.
«ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն

2012-2017թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)

2008-2012թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար

2008-2008թթ.
«Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ

2006-2008թթ.
ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող

2005-2006թթ.
«ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ

2004-2005թթ.
«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր

2002-2004թթ.
ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ

Կրթություն

2015-2018թթ.
ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ

2001-2007թթ.
ՀՊՃՀ, Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




Լրահոս