ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծիծեռնակաբերդի սյուներին կգրվեն անուն-ազգանուններ․ SMS-ի արժեքը կլինի 1 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը քիչ առաջ մանրամասներ ներկայացրեցին արտակարգ դրության  պայմաններում ապրիլի 24-ի միջոցառումներն անցկացնելու վերաբերյալ։

«Պետք է փարատենք մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքը կարևոր է հաշվի առնելով նաև անվտանգությունը քաղաքացիների։ Վաղը կմեկնարկենք այնտեղ պաշտոնական այցելությունները, այնուհետև երեկոյան՝՝ մինչև լուսաբաց, տեղի կունենա ստեղծագործական միջոցառումը», – նշեց Խզմալյանը։

Իսկ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց վաղվա միջոցառումները։ «Վաղ առավոտից բոլորը կարող են 1915 կարճ համարին ուղարկել SMS հաղորդագրություն և արդեն երեկոյան՝ Ծիծեռնակաբերդի սյուներին կտեսնեն իրենց անունները և այդպես կապահովեն իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ Սփյուռքում գտնվողները պետք է հաղորդագրություն ուղարկեն 0037433191500 համարին։ Յուրաքանչյուր համարից կարող են ուղարկել 5 անուն-ազգանուն և դրանք լինեն հայատառ։ Մենք բանակցել ենք օպերատորների հետ և հաղորդագրությունների արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրամ։ Օրենսդրական կարգավորումներից ելնելով դրանք չեն կարող լրիվ անվճար լինել և այդ գումարը խորհրդանշական է ընտրված պարզապես», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս