Armenian text to speach

Միայն Սերժ Սարգսյանը գիտի, թե ինչ սխալի մասին է խոսքը․ Արգիշտի Մեխակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի», հենց այս խոսքերով ուղիղ երկու տարի առաջ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Երևի միայն նա գիտի, թե ինչ սխալի մասին է խոսքը, իսկ իր հրաժարականը, կարծում եմ,  ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ ժողովրդի պահանջը, որը չկատարելու դեպքում հետևանքները շատ ավելի ծանր կլինեին»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը՝ անդրադառնալով երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին և նրա հայտնի «սխալին»։

«Անկեղծ ասած, ես նույնպես սպասում եմ, թե ինչի մասին պետք է նա խոսի, ինչ նոր ասելիք ունի , ինձ թվում է բոլորին էլ հետաքրքիր է դա»,֊ընդգծեց նա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ Արգիշտի Մեխակյանը նշեց. «Պետական ապարատը նախկինում եղել է ծանոթի ծանոթներով համալրված,  վարչապետն էլ խոստացել էր, որ կադրային ջարդ չի լինելու, և փոխանակ նրանք իրենց մասնագիտական ունակությունները ներդնեին և համակարգն ավելի առողջացնեին , ենթադրում եմ , նրանք գնացել են այլ ուղղությամբ՝ իրենց գործ տվողներին փորձելով ինչ֊որ ծառայություններ մատուցել»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս