ՊԵԿ-ը հետ է կանգնում իր ներկայացրած նախագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեն հետ է կանգնում բանկային գատղնիքի մասին օրենքի փոփոխության նախագծից։ Ասել է թե՝ ՊԵԿ-ը փոշմանել է իր նախաձեռնությունից ու որոշել է կես ճամփից արգելակել և չգնալ բանկային գաղտնիքի ոչնչացման ճանապարհով՝ թերևս կանխատեսելով դրա կործանարար հետևանքները։ Նշենք, որ մենք գրել էինք՝ Պեկ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով, փաստացի, ոչնչացնում է «բանկային գաղտնիք» հասկացությունը, և այն արդեն հասցրել է արժանանալ տարբեր շրջանակների և իրավաբանների քննադատությանը։ Մեզ հետ զրույցում նախագիծը քննադատել էր նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Քիչ առաջ, սակայն, ՊԵԿ-ը հաղրդագրություն տարածեց, որում ասվում է, որ Կոմիտեն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։

«Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։ Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից»,-ասված է ՊԵԿ-ի լրատվական բաժնի տարածած հայտարարության մեջ։




Լրահոս