Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթ իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։
Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։
Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։