Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կպատժվի․ Քրեական օրենսգիրքը լրացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանն ու Արսեն Ջուլֆալակյանը հանդես են եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։

Օրենսգիրքը լրացվելու է նոր հոդվածով, որում ասվում է․

Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է.

1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այսպես ՀՀ-ն կատարում է նաև Կոնվենցիայով իր պարտավորությունները՝ նաև որպես Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ։




Լրահոս