Անավարտ մնացած առաջնությունների ակումբները չեն զրկվի եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից. աղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում սահմանվել է դադարեցված առաջնություններն ավարտին հասցնելու վերջնաժամկետը: Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ այն առաջնությունները, որոնք կմնան անավարտ, չեն զրկվի եվրագավաթային ուղեգրերից:

2020/21 մրցաշրջանում այդ առաջնություններից Չեմպիոնների լիգային եւ Եվրոպա լիգային մասնակցելու հնարավորություն կստանան այն ակումբները, որոնք ներկա պահին գտնվում են եվրագավաթային գոտիներում: Ըստ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի` դա ամենաարդարացի միջոցն է մասնակիցներին որոշելու համար:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի սահմանած վերջնաժամկետի համաձայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված բոլոր եվրոպական առաջնությունները պետք է ավարտվեն օգոստոսի 3-ից ոչ ուշ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս