Ինչպե՞ս են մարդիկ աշխատանքի գնալու, տաքսիո՞վ․ Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․

ՀՀ Պարետի N 51 որոշմամբ մոտավորապես թվով 162 գործունեության տեսակների սահմանափակումները հանվելու են։

Սա լավ նորություն է։
Բայց հարց։ Ինչպե՞ս են մարդիկ աշխատանքի գնալու։ Տաքսիո՞վ։
Իսկ դուք գիտեք որ չաշխատելը մոտավորապես նույնն բանն է, ինչ ամեն օր տաքսիով աշխատանքի գնալը և գալը, որովհետև այսպես թե այնպես այն փողը, որը կծառայեր ընտանիքի բազմազան կարիքների բյուջեին, ծառայելու է մեկ անդամի տրանսպորտային բյուջեին։

Արդեն բոլորը հասկացել են, որ հանրային տրանսպորտը և մետրոպոլիտենը փակված են ոչ թե համաճարակը կանխարգելելու համար, այլ որովհետև վնասով են աշխատում։

Անհամբեր կսպասենք նոր որոշման, որի համաձայն ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ ԱԽՏԱՀԱՆՎԱԾ հանրային տրանսպորտը հասանելի կլինի աշխատանքի գնացող քաղաքացիների համար։




Լրահոս