Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ամերիկյան ռազմանավերի հրետակոծման վերաբերյալ, եթե նրանք սպառնան Իսլամական հանրապետության ռազմական կամ քաղաքացիական նավերին։ Սույն հրամանագիրը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համանման սպառնալիքներից հետո:
Իրանի արտգործնախարարությունը նաև բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին: Մասնավորապես Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Աբաս Մուսավին, ով ներկայացնում է Իրանում Միացյալ Նահանգների շահերը:
Նրան Թեհրանի վճռական պատասխանը պարունակող նոտա է հանձնվել՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին։