
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը սոցկայքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից և գրառում կատարել։
Դեսպանը, մասնավորապես, գրել է․
«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է»։