«Ռոմայում» մնալու համար Մխիթարյանը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», ցանկանում է մնալ իտալական ակումբում, հաղորդում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի` հայ ֆուտբոլիստը պատրաստ է գնալ անգամ աշխատավարձի նվազեցման հռոմեական ակումբում մնալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» չի կարողանում համաձայնության գալ «Արսենալի» հետ Մխիթարյանի տրանաֆերային արժեքի շուրջ: Մեր ընտրանու ավագի տրանաֆերային արժեքը գնահատվում է 18մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Հենրիխը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս