Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 23-ին, ՀՅԴ երիտասարդները ջահերով երթ էին կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ։ Եվ ամեն տարի մինչ երթը այրում էին Թուրքիայի դրոշը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ այսօր երթ չեղավ, բայց դրոշն այրվեց։ Մի քանի երիտասարդներ Թուրքիայի դրոշն այրեցին Ազատության հրապարակում։
«Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը»,- սոցկայքի իր էջում գրել է տեսանյութի հեղինակ Տարոն Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում