«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 28-ին գրավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կսկսի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի դատաքննությունը։ Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենք-ի 9-րդ հոդվածը։ Թաթոյանը նկատել է, որ այդ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Նրա խոսքով, ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար: Թաթոյանը նաև թվեր էր ներկայացրել, ըստ որի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ):
Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի: Եվ նրա դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Եվ ահա, դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվել էր վարույթ եւ ապրիլի 28-ին տեղի կունենա դատաքննությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։