ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում ենք եւ պահանջում․ Նիկոլ Փաշինյանի խոսքը Ծիծեռնակաբերդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունցավ Ծիծեռնակաբերդի բարձունքից՝ խոսելով 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին։ Նա նշեց, թե Թուրքիան մինչև այժմ զղջումի խոսքեր չի ասել և հենց դա է պատճառը, որ պետք է հիշել և պահանջել։

«Աշխարհում մեր բարեկամների թիվը պետք է շատանա, բայց այդպիսի հնարավորություն կարող է ունենալ արժանապատիվ ու ինքնիժշխան, իրեն պաշտպանելու ընդունալ պետությունը։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակի բոլոր պահանջներին համապատասխան կրթական համակարգ, ռազմարդյունաբերական կայացած համակարգ։ Այդպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ներուժի համախմբում», -իր ելույթում նշեց նա։

Փաշինյանի խոսքով, առաջիկայում նոր ռազմավարություն կներկայացվի համահայկական քննարկման։ «Այսօր այս օրն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Երթը պետք է տեղի չունենա այս տարի, դա վիճակը չվատթարացնելու անխուսափելի պայման է։ Շնորհակալ եմ բոլոր քաղաքացիներին՝ այս որոշումը հասկանալու համար։ Ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ավելի մեծ մասշտաբ հաղորդելու հնարավորություն։ Երթին մասնակցելու հնարավորություն կունենան բոլորը, քանի որ այն կանցկացվի վիրտուալ տիրույթում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս