Ողբերգական ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2171 (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:




Լրահոս