Իսպանիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 2021 թվականի հունվար արգելել երկրպագուների մուտքը խաղադաշտ, հաղորդում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի ` պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ ժամանակներս, եթե կորոնավիորուսի համաճարակով պայմանավորված իրադրությունը չբարելավվի: Սպասվում է, որ մարզադաշտերը կսկսեն հանդիսականներին ընդունել 2021 թվականի հունվարից ոչ շուտ ՝ հաշվի առնելով անվտանգության խիստ միջոցառումների պահպանումը: Որոշումը կվերանայվի, եթե հայտնաբերվի վարակի դեմ պատվաստանյութը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նման միջոցների կդիմի նաեւ Իտալիան ։
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են բոլոր եվրոպական առաջնությունները` բացառությամբ Բելռուսի Բարձրագույն խմբի առաջնության:
Էդմոն Մարտիրոսյան