ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 2 մլն 500 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, իսկ մահացությունների թիվը  դեռ չի շտապում նահանջել։

Ապրիլի 24-ի առավոտյան հայտնի դարձած տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված է 2 մլն 549 հազար 632 մարդ, մահացել է 175 հազար 825 մարդ։ Այս տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Վերջին օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 73 հազար 470-ով։ Միևնույն ժամանակ Ջոնս Հոփկինսի ինստիտուստը, որն ուսումնասիրում է տվյալները, հայտնում է 2 մլն 707 հազար 356 վարակակրի և 190 հազար 743 մահվան դեպքի մասին։

Իրավիճակն ԱՄն-ում

Իրավիճակն ԱՄՆ-ում շարունակում է բարդ մնալ։ Ինստիտուտի տվյալներով, մահվան դեպքերը հասել են 49 հազար 860-ի, իսկ վարակակիրները 868 հազար 395-ն են։

Իրավիճակը Եվրոպայում

Աստիճանաբար կարգավորվում է իրավիճակն Իտալիայում։  Ապրիլի 24-ի տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է 464 անձ․ նախորդ օրը այդ թիվը 437-ն էր։ Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը 2646-ն է։ Մահացածների ընդհանուր թիվը 25 հազար 549-ն է։

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 22 հազարը։ 24-ժամվա ընթացքում մահացել է 440 հիվանդ․ դա ավելին է, քան մյուս օրերի տվյալները։ Հայտնաբերվել է 4 հազար 635 նոր դեպք։

Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում մահացածները 516-ն են։ Ընդհանուր առմամբ մահացածների թիվը կազմում  է 21 հազար 856 մարդ։

Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը 138 հազար 078-ն է, նրանցից 18 հազար 738-ը մահացել են։

Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 2352 անձի մոտ։

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի: Մահացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 27 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 728, փաստացի բուժվողներինը՝ 841:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս