Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է: «Deutsche welle»-ն նշում է, որ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով 103 հազար 300 մարդ արդեն հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցներից:
Գերմանիայում վարակվածների ընդհանուր թիվը 153 հազար 129 է, որի զգալի մասը՝ 103 հազար 300-ն ապաքինվել է: Մահացության ցուցանիշը կազմում է 5 հազար 575:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։