Կորոնավիրուսը չի խանգարում առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը․ Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։

Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»:

 




Լրահոս