Մայր Աթոռի Արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում:
25 օգոստոսի, 1915 թ., Մայր Աթոռ.
Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:
Տրամադրվել է Մայր Աթոռի Արխիվի կողմից: