Armenian text to speach

Այսօրվա պաշտոնյան աշխատավարձով ապրող է , ով ունի հազարվոր հոգս․ Դիանա Գասպարյանը՝ աղմկահարույց հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պաշտոնյա լինելը, հավատացեք, բարդ է, որովհետև բոլորիդ հոգսերը մեր հոգսերն են, բյուջեն քիչ է, ձեր խնդիրներն ու պահանջները՝ անթիվ, պաշտոնն էլ շքեղություն չէ, այլ ցածր աշխատավարձ և ծանր ծառայություն: Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների ծանր աշխատանքին և ցածր աշխատավարձին։

Եվ, ահա ինչպես ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտնի գրառումը պաշտոնյանների աշխատավարձերի հետ կապված չվրիպեց հանրության աչքից և արժանացավ բուռն քննադատությանն , այս անգամ ևս այդ ամենից աննմասն  չմնաց նաև Դիանա Գասպարյանի գրառումը։

Ինչի շուրջ էլ ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապեետ Դիանա Գասպարյանի հետ։

«Մարդկանց մեծ մասը կարդում են միայն վերնագիրը, ոչ թե բովանդակությունը։ Իմ գրառումն այն մասին է, թե անձրևների պատճառով կանգնել է քաղաքի բնականոն կյանքը, նախատեսված աշխատավարձերը հետ են ընկնում, և վերջին եզրափակիչ միտքն այն էր, որ պաշտոնյա լինելը պատասխանատու է, և դրա համար ավել վարձատրություն պաշտոնյան չի ստանում, դրա փոխարեն մեծ ծավալի աշխատանք է կատարում, դա էր իմաստը։Բացի այդ պարգևավճարների թեմայով այսօր մարդկանց թվում է՝ բոլոր պաշտոնյաները համատարած պարգևավճարներ են ստանում, բայց Էջմիածնի քաղաքապետարանը ամեն ամիս պարգևավճարներ չի շռայլում»,-ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ իր գրառումը ո՛չ բողոք էր, ո՛չ տրտունջ․

«Համեմատություններն ավելի շատ նախկին պաշտոնյաների հետ էր, իսկ այսօրվա պաշտոնյան աշխատավարձով ապրող է , ով ունի հազարվոր հոգսեր, և դրա հետ մեկ տեղ էլ պատասխանատու է մոտենում իր աշխատանքին»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս