Վարդենիսում վարակվել է ԱԻՆ աշխատակիցներից մեկը, 8 հոգի մեկուսացած է. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Վարդենիսի ջոկատի աշխատակիցներից մի քանիսը մեկուսացվել են և կա նաև վարակակիր։ Ինչպես հայտնի է, Վարդենիսը համարվում է կորոնավիրուսով վարակման նոր օջախ, որտեղ վարակակիրների թիվն անցնում է 50-ը։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե ԱԻՆ-ում այս պահին ունեն 52  ինքնամեկուսացած ու 19 մեկուսացած  աշխատակից։

Անդրադառնալով արդեն Վարդենիսում տիրող իրավիճակին՝ Ցոլակյանը նշեց․

«Վարդենիսում ունենք կորոնավիրուսով վարակված 1 աշխատակից, իսկ  8 հոգի մեկուսացած է», – նշեց նա։

Ըստ նախարարի՝ մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 6-ն են (Վարդենիսն էլ ներառյալ), որոնցից 3-ը բուժվել է, 3-ը՝ բուժում է ստանում։




Լրահոս