Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին, Մ-2
միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի է ունեցել
մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է:

Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացնում են քարաթափման մաքրման
աշխատանքներ:

Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ
տեղեկատվություն:




Լրահոս