Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-ամյակը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»:




Լրահոս