Ինչպես արդեն հայտնել էինք, Սոթքի հանքի այն 10 աշխատակիցները, ովքեր շփվել էին հիմանական վարակակրի հետ, երեկ կորոնավիրուսովի թեստ էին հանձնել։ 8 աշխատակցի մոտ թեստերի պատասխանները եղել են բացասական, իսկ մյուս երկուսի պատասխանները պարզ կլինեն վաղը։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքականության գծով կառավարիչը հայտնել էր, որ հանքում կա մեկ վարակակիր, 100 ինքնամեկուսացած։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը կորոնավիրուսի տարածման նոր օջախ է․ քաղաքի մուտքն ու ելքը փակ են։ Մարզում երեկ գրանցվել է մահվան առաջին դեպքը։
Լիդա Եղիազարյան